Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ Թուրքիա
A A
Պաշտոնական

Ռուսաստանն ու Թուրքիան հուշագիր են ստորագրել Ղարաբաղի հարցով Ադրբեջանում համատեղ կենտրոն ստեղծելու մասին

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից։

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունները և ռուս խաղաղապահների ներդրումը թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանք վերադառնալու համար:

Նա նշել է, որ «համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողություն իրականացնել կողմերի կողմից մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման նկատմամբ և ամուր հիմք կձևավորի երկարատև հակամարտության կարգավորման համար»:

Համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, անցկացնելու է հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ տեղեկատվության հավաք, ամփոփում և ստուգում: Կենտրոնը կդառնա պայմանավորվածությունների խախտման հետ կապված ցանկացած բողոքների, հարցերի կամ խնդիրների քննարկման մարմին։