Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հավաքի կազմակերպիչները ցուցարարներին կոչ արեցին գնալ տուն (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչները մասնակից քաղաքացիներին կոչ արեցին գնալ տուն՝ վաղը դարձյալ հավաքվելու պայմանով:

Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Վաղը կրկին միջոցառումներ ենք անելու։ Հիմա մենք գնում ենք գրասենյակ, որպեսզի մեր գործողությունները պլանավորենք և հայտարարենք»,-ասաց Մինասյանը։

Նա հայտնեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով և պրովոկացիաները բացառելու համար առաջարկում են բոլոր հավաքվածներին թողնել տարածքը։

Մինասյանը նաև հայտնեց, որ վաղվա հանրահավաքի տեղի ու ժամի մասին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կհայտարարեն այսօր կեսգիշերն անց՝ 00:30-ին կայանալիք ասուլիսում: