Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոռ Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Սա Ադրբեջանի համար պետք է դառնա «պյուռոսյան հաղթանակ»․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Ներքուստ փշրված եմ, ամպուտացված... Ուղղակի հիմք եմ ընդունում Ազգային բանակի կողմից ներկայացված դառը իրականության հիմնավորումը:
Բայց գոյություն ունի «պյուռոսյան հաղթանակ» հասկացություն. սա Ադրբեջանի համար պետք է դառնա «պյուռոսյան հաղթանակ»:
 
Չկա, չի կարող այլևս լինել ներքաղաքական օրակարգ...
 
Կա միայն հայրենիքի փրկության, ռազմական պարտությունը դիվանագիտությամբ սրբագրելու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, ազգի մարտունակության բարձրացման և ազգային բանակը հզորացնելու, հզորացնելու, հզորացնելու օրակարգ:
 
Հանրային կյանքի բոլոր, անխտիր բոլոր ինստիտուտների կենսագործունեության գերնպատակը միայն ու միայն սա պիտի լինի:
 
Հ.Գ. Նվազագույնը՝ ես շարունակելու եմ ամենօրյա ռեժիմով իմ փոխանցումները Հայաստան համահայկական հիմնադրամին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: