Բացել լրահոսը Փակել լրահոսը
գրիչ
A A
Պաշտոնական

Նախագահի հրամանագրով պարգևատրվել են 1-ին աստիճանի շքանշանով

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝

Դանիել Մարատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինված ուժերի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ

Հայկ Գալուստի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ

Հովհաննես Յուրիի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ

Լևոն Արթուրի ՋԻՎԱՆՇԻՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ

Երվանդ Սասունի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ