Բացել լրահոսը Փակել լրահոսը
5fab4e4602e8bd6e922707f9
A A
Քաղաքականություն

Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ԼՂ այն տարածքներ, որտեղ պետք է իրականացնեն առաքելությունը (տեսանյութ)

Ռուսաստանցի խաղաղապահները, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Հայաստան, տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի այն տարածքներ, որտեղ կկատարեն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքը: Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զինվորական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ և տեղակայեն ռուսական դիտակետով խաղաղապահ զորակազմ ՝ ԼՂ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով:

Նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: