A
A
Վարչապետի հրաժարականը պահանջողները ներպետական կոլապս են ուզում, ոչ թե զինադադարի պայմանների վերանայում. պատգամավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վարչապետի հրաժարականը պահանջողները ներպետական կոլապս են ուզում, ոչ թե զինադադարի պայմանների վերանայում: Ընդամենը հետևություն եմ անում, որովհետև չեմ տեսել, որ որևէ քաղաքական ուժ հայտարարի, որ վարչապետի հրաժարականից հետո հարցը ինքն այ այս կերպ կլուծի: Ու նշի, թե ինչպես լուծի: Կամ գոնե ասի՝ ինչպես է պատկերացնում, որ կլուծի:
Որովհետև բոլորը շատ լավ տիրապետում են տեղեկատվությանը, առնվազն մի քանի հոգի էլ ունեն ճշգրիտ վերլուծությունների համար: Որովհետև բնազդով խուսափում են Պուտինի հայտարարությունից հետո դրան հակառակ բան ասել, քանի որ գիտեն՝ ոչ միայն վտանգավոր է, այլև ինքնանպատակ: Ըստ այդմ վարչապետի հրաժարականի պահանջն էլ է ինքնանպատակ: Ավելի շուտ՝ ինքնանպատակ է զինադադարի վերանայման կոնտեքստում: Այլ նպատակները տեսանելի են»: