Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է ևս 6 քաղաքացի․ Է․ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է․
 
Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի։
 
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։
Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։