Լրագրողական կազմակերպությունները՝ «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակման մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 4-ի սահմաններում, տասնյակ տղամարդիկ փորձել են ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել են դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ ռադիոկայանի հաղորդագրության, նրանք ասել են, որ եկել են խմբագրության սերվերների հետևից, վիրավորական հայտարարություններ հնչեցրել, ապա՝ քաշքշել աշխատակիցներին, սպառնացել, որ թույլ չեն տալու «Ազատության» մուտքը եթեր։ Խումբը լքել է տարածքը, երբ ռադիոկայանի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում այս սանձարձակության կապակցությամբ և անթույլատրելի ենք համարում Հայաստանի համար այս օրհասական պահին լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած բռնություն, ճնշում կամ հետապնդում։
Տեղի ունեցածի կապակցությամբ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ռադիոկայանի վրա հարձակման նախաձեռնողներին և իրագործողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, ոչ կառավարական այլ կառույցներին և նախաձեռնություններին, անհատ քաղաքացիներին՝ զսպվածություն ցուցաբերել և բացառել ցանկացած ոտնձգություն ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ՝ անկախ լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ