Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

«Վանը» հաղթեց «Նորավանքին» և մտավ գավաթի քառորդ եզրափակիչ

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում մրցաշարի նորեկ «Վանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց մյուս նորեկ «Նորավանքին»: Հյուրերը երկու գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:

Այդպիսով, «Վանը» դարձավ քառորդ եզրափակիչ փուլի թվով 6-րդ մասնակիցը: Մինչ այդ  ուղեգիր նվաճել էին «Նոան», «Արարատ-Արմենիան», «Վեստ Արմենիան», «Արարատը» և  «Ալաշկերտը»:

Վերջին երկու մասնակիցները հայտնի կդառնան «Փյունիկ» - «Ուրարտու» և «Լոռի ՖԱ» - ԲԿՄԱ պատասխան հանդիպումներից հետո, որոնք կորոնավիրուսի պատճառով կկայանան ավելի ուշ: