Բացել լրահոսը Փակել լրահոսը
124175063_10221143530330063_1964716972154798145_n
A A
Պաշտոնական

Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար պետք է դիմել թաղապետարաններ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«1000+ Հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Երևանում իրականացվում է թաղապետարանների միջոցով: Բոլոր զինծառայողների ընտանիքները փաստաթղթերի ներկայացման կարգի մասին կտեղեկացվեն մեր աշխատակիցների միջոցով, որոնք կօգնեն փաստաթդթերի հավաքագրման և դիմումների լրացման հարցում: Անհրաժեշտության դեպքում աշխատակիցը կայցելի նաև տուն։

Նաև նշեմ, որ չկա որևէ ժամկետ, որը ընտանիքը կարող է թաց թողնել:
Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).
☎ Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
☎ Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
☎ Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
☎ Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
☎ Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341
☎ Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
☎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
☎ Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
☎ Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
☎ Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
☎ Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
☎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ.
(հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք)
հեռ.՝ +(37410) 600- 713
Հատուցումների տրամադրման կարգը՝ https://www.1000plus.am/hy/getinsurance»: