Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Կարեն Խաչանովի հարսանիքից հետո շփոթեցի օդանավակայանը. ռուսաստանցի թենիսիստ

Ռուսաստանի թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, որը անցած գիշեր Փարիզի միջազգային մրցաշարի եզրափակիչում հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին, պատմել է, թե իր կարիերայի ընթացքում ինչպես է մեկ անգամ բաց թողել ինքնաթիռի չվերթը:

«Դա եղել է շատ շուտ, Կարեն Խաչանովի հարսանիքից հետո, որը երկու օր տևեց և ոչ բոլորին հաջողվեց դիմանալ մինչև վերջ: Հաջորդ օրը ես պետք է մեկնեի Փարիզ, Ավստրալիայի վիզա ստանալու համար: Հարսանիքը չնայած ավարտվեց գիշերվա ժամը 4-ին, բայց հասցրեցի առավոտյան ժամը 7-ին նախատեսված Բարսելոնա – Փարիզ չվերթին: Հետո պետք է թռչեի Նիս՝ տուն վերադառնալու համար: Ես շատ հոգնած էի և մեկնեցի Օռլի օդանավակայան՝ կարծելով, որ ամենաէժան տոմսերն հենց այնտեղ են վաճառվում: Իսկ իմ տոմսը էժաններից էր: Սակայն օդանավակայում պարզվեց, որ իմ տոմսը Շառլ դե Գոլ օդանավակայանի համար էր նախատեսված: Ես այլևս չէի կարող հասնել չվերթին: Դա իմ միակ բաց թողած ինքնաթիռն է», - ասել է ռուս թենիսիստը: