A
A
Արա Աբրահամյանը ՌԴ ուժայինների ուշադրությունը հրավիրել է փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների հրահրած սադրանքների վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ իշխանություններին, այդ թվում ուժային կառույցների ղեկավարներին՝ ուշադրություն հրավիրելով մայրաքաղաք Մոսկվայի և ՌԴ այլ խոշոր քաղաքների փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների հրահրած սադրանքների վրա։ Այդ մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից՝ կից տեսանյութ հրապարակելով:
Նամակներում ասվում է, որ մինչդեռ ՌԴ-ում բնակվող հայերին միությունը կոչ է անում չտրվել էմոցիաներին և գործել Ռուսաստանի օրենսդրության շրջանակում, ադրբեջանցիներն իրենց դրսևորում են ծայրաստիճան հանդուգն։
«ՌԴ իրավապահ մարմինների կողմից ակնկալում ենք օպերատիվ և կոշտ գործողություններ հասարակական կարգը խախտողների նկատմամբ և ՌԴ տարածք կոնֆլիկտի տեղափոխման չթույլատրում»: