Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր, սակայն հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի (տեսանյութ)

Երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ, հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
Հյուսիսում ադրբեջանական զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբերի, հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել:
 
Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո, մեր զորքին հաջողվել է կանգնեցնել հակառակորդին:
 
Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, սաստիկ մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում: Այս պահին էլ մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է:
 
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Սակայն կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի:
 
Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են: Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է: