Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5f707bc7130f8
A A
Քաղաքականություն

Ալիեւի ուղերձը նպատակ ունի դեմորալիզացնել մեր հասարակությունը․ ԱՀ նախագահի օգնական

Շուշիում թեժ մարտեր են ընթանում, ֆբ-ի իր էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի օգնական Արմինե Գրիգորյանը։

«Շուշիի օպերացիան ընթանում է: Այն չի ավարտվել։ Ու ես չեմ զլանում, գրանցում եմ բոլոր նրանց անունները (ներառյալ պետական կառավարման համակարգի աշխատողներ), ովքեր օր ու գիշեր ադրբեջանական լուրեր են ընթերցում, ու որպես ինֆորմացիայի աղբյուր առաջնային են համարում ադրբեջանական կայքերը:

Ալիեւի ուղերձը այնքան իր ազգաբնակչությանը չէր ուղղված, որքան հենց մեզ՝ նպատակ ունենալով դեմորալիզացնել մեր հասարակություն»,- գրել է Գրիգորյանը։