Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitl
A A
Քաղաքականություն

Ցույց՝ Իսպանիայի Բասկերի երկրի խորհրդարանի կողմից արցախի անկախության ճանաչման պահանջով (տեսանյութ)

Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Հայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույցին մասնակցել են նաև օտարերկրացիներ: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի միջազգային հանրությունը կանգնեցնի Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող Ադրբեջանին, նրան աջակցող Թուրքիային և միջազգային ահաբեկչական ցանցի ներկայացուցիչներին: