Բացել լրահոսը Փակել լրահոսը
121871492_952713345134394_7274539222474864261_n
A A
Պաշտոնական

Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում (տեսանյութ)

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։
 
<Երեւանի Մուրատ> ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։
 
ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն։