Բացել լրահոսը Փակել լրահոսը
1034205
A A
Քաղաքականություն

Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig ընկերության կողմից Թուրքիայի հետ կապերը խզելու մասին

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և  լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո:

 ԱՄՆ Հայ դատի հանձնախմբը, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, որ այս շաբաթ ընկերությունը ներքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին դադարեցրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը նույնպես չի պատասխանել հարցմանը: