Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրբ Սոֆիա
A A
Պաշտոնական

ԵԽԽՎ-ն այսօր «հիշել» է Սուրբ Սոֆիայի տաճարի մասին եւ հայտարարություն ընդունել

Տեսակոնֆերանսի միջոցով այսօր կայացած նիստում ԵԽԽՎ Մշակույթի կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթ դարձնելը «խտրական հետընթաց է`  Թուրքիայի աշխարհիկ ինքնությունը և բազմամշակութային ժառանգությունը խտրականապես խարխլող քայլ»:

Կոմիտեի կարծիքով, այս որոշումը հակասում է նաև ԵԽԽՎ հիմնական արժեքներին և սկզբունքներին, մասնավորապես միջկրոնական և միջմշակութային երկխոսության և համատեղ կյանքի սկզբունքի վերաբերյալ:

Հիշեցնենք 2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։