Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Շախմատային խաղաշար՝ հանուն Արցախի

Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է համաժամանակյա խաղաշար Հայաստանի չորս շախմատիստների մասնակցությամբ:

Ինչպես նշում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Սամվել Տեր-Սահակյանի անցկացված 120 խաղերից հանգանակվել է 550 հազար դրամ, որը կրկնապատկվել է կազմակերպիչների կողմից և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել 1,1 մլն դրամ:

Նշենք, որ մինչ այդ նման խաղաշար էին անցկացրել նաև Հայաստանի կանանց շախմատի չեմպիոն Մարիա Գևորգյանը (200 հազար դրամ), Հրանտ Մելքումյանը (2800 դոլար), Վլադիմիր Հակոբյանն ու ամերիկահայ Սեմ Սևյանը (երկուսով՝ 2500 դոլար): Առաջիկայում նման խաղաշարերի կմասնակցեն Լիլիթ Մկրտչյանն ու Գաբրիել Սարգսյանը: