Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat
A A
Սպորտ

Ֆուտբոլի գավաթի խաղարկության երկու հանդիպում հետաձգվել է, իսկ մեկ խաղ չի կայանա

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2020/21թթ խաղարկության երկու հանդիպում հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով ԲԿՄԱ-ի 4 ֆուտբոլիտների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները, VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ ԲԿՄԱ - «Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին: 

«Փյունիկի» 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանների պատճառով հետաձգվել է նաև VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումը: 

«Գանձասար-Կապան» - «Վեստ Արմենիա» հանդիպումը չի կայանա, քանի որ «Գանձասար-Կապան» թիմը դադարեցրել է իր ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում:

Սկսած նոյեմբերի 6-ից, «Նոա» թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: