Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 6,11,
A A
Սպորտ

ՀՖՖ-ն 1,4 մլն դրամով տուգանել է «Գանձասար-Կապան» ՖԱ-ին, իսկ թիմին հեռացրել առաջնությունից

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը: 

Ինչպես նշում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Գանձասար-Կապան» ՖԱ-ն սեփական դիմումի համաձայն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության ընթացքում հետագա մասնակցությունից հրաժարվելու համար, ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն «Գանձասար-Կապան» թիմին հեռացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 500000 դրամի չափով: «Գանձասար-Կապանը» հեռացվել է նաև VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունից, իսկ ակումբը դարձյալ տուգանվել 500 հազար դրամով: ՀՖՖ-ն չեղյալ է համարել և զրոյացրել է «Գանձասար-Կապան» թիմի և մրցակից թիմերի կողմից կայացած խաղերի ընթացքում ձեռք բերված միավորները: 

Բացի այդ, «Գանձասար-Կապան» ՖԱ-ն 200 հազարական դրամ տուգանք կվճարի նաև «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու և «Վանի» հետ խաղում մրցավարների անվտանգությունը չապահովելու համար: Այդպիսով, Կապանը ներկայացնող ակումբը ընդհանուր առմամբ տուգանվել է 1,4 մլն դրամով: