A
A
«Նոայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դիմիտրի Գունկոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Նոայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսաստանցի մասնագետ Դիմիտրի Գունկոն: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի իստագրամային էջը:
«Նոյեմբերի 5-ին Դմիտրի Գունկոն հանդիպել է «Նոայի» ֆուտբոլիստների և աշխատակիցների հետ, որից հետո թիմը նրա գլխավորությամբ անցկացրել է առաջին մարզումը:
Բարի գալուստ «Նոայի» ընտանիք», - մարզչի լուսանկարին կից գրված է էջում:
Դմիտրի Գունկոյի վերջին ակումբը եղել է Մերձմոսկովյան «Խիմկին», որը այս մրցաշրջանից հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Նա նախկինում աշխատել է նաև Մոսկվայի «Սպարտակում»: