Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի 1,5 մլն հիմնադրամ ունեցող շախմատային տուրին (տեսանյութ)

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի Skilling Open միջազգային մրցաշարին, որը կանցկացվի նոյեմբերի 22-30-ը:

Ինչպես հայտնում է chess24 կայքը, այդ մրցաշարով կմեկնարկի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի ընկերության կողմից հովանավորվող «Շախմատային չեմպիոնների տուր» մրցումների շարքը: Այն բաղկացած կլինի 10 մրցաշարերից, որոնց մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է 1,5 մլն դոլար: Տուրը կշարունակվի մինչև 2021թ սեպտեմբերը:

Ինչպես նշում է կայքը, Լևոն Արոնյանը հրավերք է ստացել կազմակերպիչներից, քանի որ նա հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդից հետո երկրորդ շախմատիստն է, ով դասական շախմատում բոլորից շատ հաղթել է աշխարհի գործող չեմպիոնին՝ 8 անգամ:

Ի դեպ, մեր շախմատիստն այսօր կայծակնային շախմատի հանդիպումներ կանցկացնի շախմատային կայքի օգտատերերի հետ: Այն կմեկնարկի ժամը 19:00-ին: Պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.