Բացել լրահոսը Փակել լրահոսը
124062583_2694812564114895_3181712093951806502_n
A A
Պաշտոնական

«Բարգավաճ Հայաստան»-ի պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավար կազմի հետ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա » կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ:
 
ԲՀԿ երկարամյա գործընկեր «Եդինայա Ռոսիա » կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:
 
Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դարձել նաև թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին վերաբերող հարցերը, ինչպես նաև այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը:
 
«Բարգավաճ Հաաստան» կուսակցության ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը բարձր է գնահատում ռազմավարական գործընկեր ՌԴ Պետդումայի գործընկերների հետ մի քանի օր շարունակվող կառուցողական և արդյունավետ քնարկումները և շնորհակալություն է հայտնում բարձր մակարդակով անցկացված հանդիպումների համար: Հուսով ենք, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում: