Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ժամանակ ոչ մի կոնկրետ բան չի առաջարկում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ խոսելով փոխզիջումների մասին՝ Հայաստանը կոնկրետ ոչինչ չի ասում, միայն ինքնորոշման մասին։
«Սակայն ինքնորոշումն իրենց կողմից փոխզիջում չէ»: Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանն ավելի կոնկրետ պետք է լինի իր դիրքորոշման մեջ:
«Բաքուն ակտիվ բախումների առաջին օրից սկսել է պահանջել հայկական կողմից ներկայացնել Ղարաբաղից ու հարակից շրջաններից զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց: Եթե Հայաստանը մեզ լսեր, այսօրվա իրավիճակում չէինք հայտնվի: Հնարավոր է՝ այդ դեպքում պատերազմը կավարտվեր մեկ ամիս առաջ»:
Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում:
«Վերջին երկու տարում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ ու անիմաստ են եղել՝ բացի առաջին հանդիպումներից»,- հայտարարել է նա։