Բացել լրահոսը Փակել լրահոսը
123763274_3832981556736291_1273187824447530647_o
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ ծննդատան հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել. մեկը վիրահատվում է

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել:

Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:

Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:

 Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:

Այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: