Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանի ոչ մի աշխատակից պարգևավճար չի ստացել. փոխքաղաքապետ (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ոչ մի աշխատակից պարգևավճար չի ստացել սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը՝ հավելելով, որ չեն ստացել ներկայիս իրավիճակով պայմանավորված։

Փոխքաղաքապետը հավելեց՝ պարգևավճարներին կողմ է, որովհետև դրանք աշխատողներին ոգևորելու և քաջալերելու միջոց են․

«Պարգևավճարներ չստանալը եղել է քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների ընդհանուր դիրքորոշումը, որ այն վիճակը չէ, որ ինչ-որ մեկը պարգևավճար ստանա»,-եզրափակեց նա։