Բացել լրահոսը Փակել լրահոսը
1560063950_0_0_3072_1728_1920x0_80_0_0_f54c5bce071c62c3004a83746f7a8a1a
A A
Քաղաքականություն

Միսնկի խմբի շրջանակներում որոշակի աշխատանքներ են տարվել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում  որոշակի աշխատանքներ են տարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, գրել է РИА Новости-ն:

«Առայժմ կան շատ որոշակի աշխատանքներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնք արվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, խոսքը հենց դրանց մասին է»,- ասել է Ռուդենկոն՝ նշելով, որ Մոսկվան կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Մենք միանշանակ ելնում ենք այն բանից, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, հակամարտության լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նա ասել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին։

«Մեզ մոտ փորձագիտական մակարդակով են ընթանում բանակցությունները, նախ և առաջ Մինսկի խմբի շրջանակներում, մեկ այլ բանի մասին խոսելը դեռևս վաղ է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: