A
A
Ավստրիայում ՀՀ դեսպանատնից խնդրում են լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրիայում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝
00 43 (0) 1 522 74 79 105
Ավստրիայում ՀՀ դեսպանություն»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան զոհեր: