Բացել լրահոսը Փակել լրահոսը
123727975_3333638070082203_5571478874335609220_o
A A
Պաշտոնական

Նախարարությունը՝ ակնագնդի էկզոպրոթեզներ (արտաքին) տրամադրող ընկերություններին

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.

«Ակնագնդի էկզոպրոթեզներ (արտաքին) տրամադրող ընկերություններին

?Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աջակցող պարագաների պահանջարկն աճել է, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է՝

?ՀՀ պետական բյուջեի միջոցներով պրոթեզները, օրթեզները, օրթոպեդիկ պարագաները և վերակագնողական աջակցող միջոցները, բացառությամբ օրթեզի կոշիկների և պրոթեզի կոշիկներ տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա՝ որակավորված կազմակերպությունների կողմից:

✅Աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող անձը ինքն է ընտրում թե որ որակավորված կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:

? Որակավորվելու և աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն: Որակավորվելու գործընթացի վերաբերյալ հայտարարությունն այստեղ՝ https://bit.ly/2I2AQRg

?Հավաստագիրը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դիմելու կարգի և աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների վերաբերյալ մանրամասնությունները ներկայացված է այստեղ՝ https://bit.ly/3endIZF»: