Ալիեւը չի հաշվարկել, որ պատերազմը կձգվի մինչեւ տերեւաթափ. Բադասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանը կորցրել է իր ռազմական հնարավորության մոտ 80 տոկոսը. Վահան Բադասյան
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանն ասում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր պատկերացնում, որ պատերազմը կարող էր ձգվել մինչև նոյեմբեր:
«Հիմա խորը աշուն է, տերևաթափ, և եթե ձյունն եկավ, որտեղ ինչ շարժ եղավ, կնկատվի, ու մեր որսորդները որսալու են ազերիներին»,- ասում է նա:
Վահան Բադասյանը , ով մոտ մեկ ամիս առաջ վիրավորվել էր եւ դեռ բուժվում է, «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ այս պատերազմը պետք է լուծվի Ադրբեջանի ու Թուրքիայի կապիտուլիացիայով։
«Այսքան զոհերից հետո Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ժողովրդին չլսի»,- ասում է նա:
Նա համոզված է, որ այս պատերազմի ընթացքում Ադրբեջանը կորցրել է իր ռազմական հնարավորության մոտ 80 տոկոսը, բայց մարդկային կորուստները շատ մեծ չեն, քանի որ առաջնագծում օգտագործել է պակիստանցի ու սիրիացի վարձկաններին:
Մանրամասները՝ տեսանյութում