A
A
Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի «Vox» կուսակցությունը Կոնգրեսին գրավոր առաջարկ է ներկայացրել, որով հորդորում է կառավարությանը՝
-Եվրոպական միության ինստիտուտներում աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ
-Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին
-Խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: