Բացել լրահոսը Փակել լրահոսը
wo03-NOV-turkey-ahmet-davutoglu
A A
Քաղաքականություն

Էրդողանն ավելի վտանգավոր է աշխարհի համար, քան կորոնավիրուսը. Թուրքիայի նախկին վարչապետ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար ավելի վտանգավոր է, քան COVID-19 համավարակը, գրում է The National News-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է ընդդիմության առաջնորդ Դավութօղլուն: