Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada 2.11. (1)
A A
Սպորտ

Տոկիոյի օլիմպիական խաղերը կսպասարկեն 80 հազար կամավորական

2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերի կամավորականները ութ ամիս ընդմիջումից հետո սկսել են  նախապատրաստվել խաղերին, որը կկայանան եկող տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։ Այդ մասին հայտնում է Japan Times թերթը։

Ծրագիրը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առաջին փուլի դասընթացներին կմասնակցեն 5000 հոգի, որոնք առցանց կծանոթանան իրենց պարտականությունների հիմնական սկզբունքների հետ։

Հաջորդ տարվա մարտից կսկսվեն արդեն մասնագիտացված դասընթացները։ Մայիսին կամավորականներին կտրվի համազգեստ, որից հետո կմեկնարկի վերապատրաստման վերջին փուլը։

Տոկիոյի օլիմպիական խաղերում կամավորական դառնալու ցանկություն են հայտնել Ճապոնիայի և աշխարհի այլ երկրների ավելի քան 200 հազար մարդ, սակայն կազմկոմիտեն ընտրել է 80 հազար կամավոր։