A
A
Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը. Արթուր Ալեքսանյանի նոր գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական և Եվրոպական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Նա հրապարակել է լուսանկար, որի վրա գրված է. « Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը: Ես նույնպես Արցախ եմ»։
Նշենք, որ նմանատիպ կոչով հանդես էին եկել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվանի երգիչ Շառլ Ազնավուրի անվան հիմնադրամը: