Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթեց Պորտուգալիայի միջազգային մրցաշարում

Շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը հաջող է հանդես եկել Պորտուգալիայի Ֆիգեյրա դա Ֆոշ քաղաքում ավարտված շախմատային փառատոնում:

Մեր շախմատիստը վերջին՝ 9-րդ տուրում ոչ-ոքի խաղալով իտալուհի գրոսմայստեր Ստելլա Անդրեայի հետ, վաստակեց 7,5 միավոր: Նման արդյունք ցույց տվեց նաև վրացի շախմատիստուհի Նինո Բացիաշվիլին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց մեր գրոսմայստերը: Գլխավոր մրցանակից բացի նա ստացել է նաև 1200 եվրո պարգևավճար:

Հավելենք, որ մեր 26-ամյա շախմատիստը ներկայումս բնակվում է Իսպանիայում:

Մրցաշարին մասնակցած հայազգի շախմատիստներ Ասպետ Թադևոսյանն ու Տիգրան Մովսիսյանը, որոնք ներկայացնում էին Իսպանիան, զբաղեցրին համապատասխանաբար 10-րդ և 33-րդ տեղերը՝ վաստակելով 5,5 և 3,5 միավոր: