Բացել լրահոսը Փակել լրահոսը
4_1601301740
A A
Պաշտոնական

Մարտունիում թշնամին կիրառվել է ռազմական ավիացիա. կան բազմաթիվ ավերածություններ

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։
 
Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։
 
Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։
Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։
 
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։
 
Նյութական վնասների չափը ճշտվում է։
 
Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։