Բացել լրահոսը Փակել լրահոսը
1033379
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը (տեսանյութ)

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս ուղղությամբ մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է, կան կոնկրետ հետևանքներ»,- ասաց Հովհանիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։
 
Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Այստեղ կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։
 
Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, Հայաստանի զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ։
 
Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը:
 
Դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։
 
Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են: