A
A
ՀՖՖ-ն որակազրկել է «Վան» ակումբի նախագահին ու «Ուրարտուի» սեփականատիրոջը
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կոմիտեն բավական ուշագրավ որոշումներ է կայացրել։ Մասնավորապես՝ «Վան» ակումբի նախագահ Կարեն Բարսեղյանն որակազրկել է 3 խաղով, իսկ ակումբը տուգանվել 300 հազար դրամով։ Որակազրկվել են նաև «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը և այլոք։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստի որոշումները տես՝ այստեղ։