Գեղարդ Մուսասին իր հաղթանակը նվիրել է պատմական հայրենիքին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռանց կանոնների մարտերի հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին կրկին իրեն է վերադարձրել միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչումը։
Ինչպես նշում է ESPN հեռուստաալիքը, 35-ամյա մարզիկը ԱՄՆ-ում կայացած Bellator 250-ի մրցաշարում չեմպիոնական գոտու համար հանդիպել է մյուս հավակնորդ, կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Դուգլաս Լիմայի հետ։
Հինգ ռաունդանոց մրցամարտում բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են հայ մարզիկին՝ 48։47, 49։46, 49։46։ Դա նրա թվով 47-րդ հաղթանակն է ութանկյուն ռինգում։
Նշենք, որ Գեղարդ Մուսասին չեմպիոնական գոտուց զրկվել էր անցած տարվա հունիս ամսին, երբ միավորներով պարտվել էր Ռաֆայել Լովատո կրտսերին։
Իրանում ծնված մարզիկը մրցամարտից հետո հայտարարել է, որ այդ հաղթանակը նվիրում է իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, որը ներկայում պատերազմում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։