Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen
A A
Սպորտ

Կարեն Գրիգորյանը՝ Պորտուգալիայի շախմատային փառատոնի միանձնյա առաջատար

Պորտուգալիայում ավարտին է մոտենում Ֆիգեյրա Դու Ֆոշ քաղաքում անցկացվող շախմատային փառատոնը, որին մասնակցում է Հայաստանը 2016թ չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը:

Երեկ կայացած 7-րդ տուրում մեր գրոսմայստերը սևերով հաղթեց իր գլխավոր մրցակցին՝ անգլիացի Ռիս Քամինգին, վաստակեց 6 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդում է վրացուհի Նինո Բացիաշվիլին, որն առայժմ կես միավորով ետ է մնում նոր առաջատարից: 

Մրցաշարի վերջին տուրերում հաջող է հանդես գալիս նաև Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը, որը տանելով երկու մեկումեջ հաղթանակ, վաստակել է 4,5 միավոր և բարձրացել 6-րդ հորիզոնական: 

Այսօր նախատեսված նախավերջին՝ 8-րդ տուրում, Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի պորտուգալացի Ժոզե Շանթուշի հետ: Նինո Բացիաշվիլին սևերով կմրցի իսպանացի Խեսուս Մարտինի հետ, իսկ Ասպետ Թադևոսյանի մրցակիցը լեհ միջազգային վարպետ Իգոր Յանիկն է: 

Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 31-ին: