Բացել լրահոսը Փակել լրահոսը

Տեղեկատվություն է տարածվել հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ․ ԱԱԾ-ն կոչ է անում

A A

Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով

այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր
թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է
արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ
ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և
հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: