Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կրակագծի երկայնքով. իտալացի լրագրողի ռեպորտաժն Արցախից (տեսանյութ)

Ռեպորտաժում ներկայացվում է, որ իտալացի լրագրող Դանիելե Բելոկկիոն և ֆոտոլրագրող Ռոբերտո Տրավանը հայ գործընկերների հետ Հադրութում են։ Նրանց մեքենան անցնում է ադրբեջանական ռմբակոծությունների ներքո։

Բելոկկիոն հայտնում է, որ ադրբեջանական 200 հոգանոց դիվերսիոն մի խումբ ներխուժել է Հադրութ։ Քաղաքի մի մասը հայերի վերահսկողության ներքո է։

Այնուհետև լրագրողները մտնում են ապաստարան։ Շարունակելով ճանապարհը մեքենայով՝ կրկին հայտնվում են կրակահերթի տակ, և մեքենայի անիվը վնասվում է։ Մեքենան կանգ է առնում՝ անիվը փոխելու համար։