A
A
Ֆրանսիայում կրկին հարձակում է տեղի ունեցել, այս անգամ՝ ոստիկանների վրա
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում կրկին հարձակում է տեղի ունեցել, Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա:
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նախնական տեղեկություններով՝ նա գնդակահարվել է: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր ֆրանսիական Նիցցա քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր: Զոհերից մեկը գլխատված է եղել: