Բացել լրահոսը Փակել լրահոսը
Basilique_Notre-Dame_Nice
A A
Հասարակություն

Ֆրանսիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. զոհերից մեկը գլխատվել է (տեսանյութ)

Անհայտ անձը ֆրանսիական Նիցցա քաղաքում՝ Նոտր-Դամ եկեղեցու մոտ, դանակով հարձակվել է մարդկանց վրա: gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հարձակման արդյունքում առնվազն երկու հոգի մահացել է, կան վիրավորներ: Նշվում է, որ զոհերը կին եւ տղամարդ են: Չճշտված տեղեկություններով՝ նրանցից մեկը գլխատվել է:

Նշվում է նաեւ, որ հարձակվողին ձերբակալվել են: Նա հոսպիտալացվել է, քանի որ վիրավորում է ստացել:

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: