Բացել լրահոսը Փակել լրահոսը
25101097
A A
Քաղաքականություն

Ստամբուլի Խորա վանքի խճանկարներն ու որմնանկարները ծածկել են գիպսաստվարաթղթով․ Գարո Փայլան

Ստամբուլի Խորա վանքի՝ համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող խճանկարներն ու որմնանկարները ծածկել են գիպսաստվարաթղթով: Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

«Դուք խուսափում եք այս հողերի պատմությունից, դրանց խորը պատմությունից»,-գրում է հայազգի պատգամավորը՝ դիմելով Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
 
Տեղեկացնենք` Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, Թուրքիայի կառավարությունն այս տարի որոշել է վերածել մզկիթի:
 
Բյուզանդական ուղղափառ վանքը Թուրքիան թանգարան էր դարձրել դեռ 74 տարի առաջ: