Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱԾ
A A
Պաշտոնական

ԱԱԾ-ն կանխել է Արցախից դեպի ՀՀ անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ հայրենակիցներ

Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և
կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն
անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:

Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական
ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական
գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր
արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ
մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են
ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության
քաղաքացիների անվտանգությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ
ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա
հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝
ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ: