A
A
ԱՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել․
Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը:
Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու ահաբեկչական այս ակտի կապակցությամբ: