Խստացումներ՝ ռազմական դրության, պատերազմի կամ մարտի պարագաներում դասալքության, հրաման չկատարելու համար նախատեսված պատժաչափերի մասով
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանվում են առավել խիստ պատժաչափեր: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի այս նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում: Նախատեսվում են խստացումներ ռազմական դրության, պատերազմի կամ մարտի պարագաներում դասալքության, հրաման չկատարելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու, զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու համար նախատեսված պատժաչափերի մասով։ Նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քվերակության ընթացքում ստացավ 69 կողմ ձայն: