Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա թուրքական ապրանքների արգելքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին8 ամսվա կտրվածքով 13 տոկոսով կրճատվել է Թուրքիայից Հայաստան եկող ապրանքների քանակը, որն առաջիկա 2 ամսում կշարունակվի կրճատվել:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքներով։
Կառավարության այն որոշումը, որով կարգելվի թուրքական ապրանքների վաճառքը, Վահագն Խաչատրյանի կարծիքով, քաղաքական է, քանի որ տնտեսական հիմնավորում ըստ էության չկա։
Թուրքիայից Հայաստան ներմուծվում է 875 անուն ապրանք՝ գյուղատնտեսական ապրանքներից մինչև արդյունաբերական։
Կան ապրանքատեսակներ, որոնց Հայաստան չգալը ըստ նրա, կարող է խնդիրներ առաջացնել․
«Շինարարական և հումքի ապրանքներ կան, որոնց բացակայությունը կազդի թեթև արդյունաբերության զարգացման վրա»,-նշեց նա։
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը կարող է մտնել Սաուդյան Արաբիայի շուկա, որն, ի դեպ, որոշում է ընդունել խզել Թուրքիայի հետ բոլոր բիզնես հարաբերությունները․
«Սա այլընտրանքային տարբերակներից մեկն է, որտեղ հենց մեր արտաքին դիվանագիտական կորպուսը անելիք ունի, որպեսզի մենք կարողանանք թուրքական ապրանքների բոյկոտելու հանգամանքը լրացնել»,-ասում է նա։
Նա նշում է, որ պետք է մտածել՝ ինչ անել այն գործարարների, տնտեսվարողների հետ, որոնք իրենց գործունեությունը կապում էին Թուրքիայի հետ։